ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՄԱՆԿԱՆ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

16.09.2018

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան՝ սեպտեմբերի 16-ին նվիրված Օզոնի ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր՝ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և դրա ենթատեքստում՝ ոլորտին վերաբերող գործընթացների լուսաբանումը:

Այդպիսի միջոցառում էր վիկտորինայի կազմակերպումը ռադիոյի միջոցով, որով տրվեց Օզոնային շերտի պահպանության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Այն իրականացվեց «Ռադիո Վան»-ի և «Հայաստանի հանրային ռադիո»-ի միջոցով սեպտեմբերի 14-ին և 17-ին համապատասխանաբար:

 Վիկտորինայի ընթացքում ոլորտի վերաբերյալ տարբեր հարցերին պատասխանած մասնակիցներից ընտրվեցին հաղթողներ, որոնք սեպտեմբերի 30-ին Օզոնի ծրագրի փորձագետների և ԱԻՆ հիդրոմետ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ ճանաչողական այցով եղան «ԱՄԲԵՐԴ» օզոնաչափական կայանում:

Մինչ այդ կայացել էր Օզոնային շերտի հիմնահարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի հարցազրույցը «Հայաստանի հանրային ռադիո»-ի ուղիղ եթերով, որի ընթացքում վերջինս ներկայացրել էր օզոնային շերտի պահպանության հիմնախնդիրները, Հայաստանի քայլերը խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև ՈւՄ ճառագայթների բացասական ազդեցությունը մարդու և առհասարակ բնության վրա:

«ԱՄԲԵՐԴ» օզոնաչափական կայանի աշխատակիցների կողմից մանրամասն ներկայացվել էր «Դոբսոն» օզոնաչափական սարքը, տեղում իրականացվել էին օզոնային շերտի չափումներ, իսկ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության բաժնի պետ Աննա Ծառուկյանն իր հերթին ներկայացրել էր տվյալների վերամշակման ընթացքը: Ներկայացվել էին նաև կայանում առկա մյուս սարքավորումներն ու դրանց նշանակությունը:

Այցը ներառում էր նաև պատմամշակության բաղադրիչ, որն արտահայտվեց Հայաստանի ամրոցներից մեկի` Ամբերդի այցելությամբ:




Վերադառնալ