ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՄԱՆԿԱՆ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

21.12.2018

ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԻԴՐՈՔԼՈՐՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼ

ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ  «ՀԻԴՐՈՔԼՈՐՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼ

ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«ՀԻԴՐՈՔԼՈՐՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ»
ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼ

2018 թվականի դեկտեմբերի 20-21-ին Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպված շահագրգիռ կողմերի 2018 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ(տես` մասնակիցների ցանկը)։ 


Հանդիպմանը մասնակցել է նաև բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ով իր ողջույնի խոսքում շեշտեց գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործընթացներում օզոնային շերտի պահպանության կարևորությունը և գոհունակությամբ արձանագրեց, որ Մոնրեալի արձանագրության շրջանակներում Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում և էական արդյունքներ ապահովում։

Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հակիրճ ներկայացրեց, տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ 2018 թվականին Երևանի և մարզերի 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լսարանները համալրվել են ժամանակակից համակարգչային և տպիչ սարքավորումներով, սառեցման և օդորակման տեխնիկայի մոնտաժման և սպասարկման համար սարքավորումների կոմպլեկտներով, ինչպես նաև մեքենաների օդորակիչների սպասարկման սարքավորումներով: Օզոնի ծրագրի համակարգողն ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվել է սառեցման և օդորակման տեխնիկայի 40 մասնագետի վերապատրաստում, որի արդյունքում նրանց անվճար տրամադրվել է օզոնաանվտանգ եղանակով սպասարկման արնհաժեշտ գործիքների կոմպլեկտներ: Բացի այդ, մշակվել է ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների փաթեթ։

 

 

 

 

 

 

 

 

Միջոցառման մասնակիցներն այցելեցին Ամբերդի օզոնաչափական կայան՝ ծանոթանալու տարածաշրջանում եզակի «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման կիրառման և մասնագիտական դիտարկումներից ստացված արդյունքների վերլուծական աշխատանքներին։

Հանդիպման արդյունքում մշակվել են մի շարք առաջարկություններ, որոնք կընդգրկվեն 2019 թվականի աշխատանքային ծրագրում:



Վերադառնալ