ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՄԱՆԿԱՆ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

05.06.2018

ԱՄՌԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՄՌԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՄՌԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ


«Ժպտում է վերից երկինքը կապույտ,
                                                                                              Արևն է զնգում անհուն զնգոցով…» 
Ե. Չարենց 

ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնն ամռանն ընդառաջ հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք նվիրված են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին, դրանց վտանգավորությանը, դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանը և միջոցներին: Նախաձեռնությունների առանձնահատկությունը պայմանավորված է դրանցում հիմնական թիրախային խմբի՝ 0-ից մինչև 14 տարեկան երեխաների ընդգրկվածությամբ՝ հաշվի առնելով նրանց առավել բարձր խոցելիությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ:

Այս առումով պետություն-մասնավոր հատված (բիզնես) համագործակցության շրջանակներում մասնակցային որոշմամբ պատրաստվել են 20 000 օրինակ տեղեկատվական պիտակներ, որոնք փոխանցվել են «Ալեքս տեքստիլ», «Ոսկե կար» և «Սաթենկար» (Մելանտե) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝  դրանք իրենց արտադրանքներին փակցնելու նպատակով:

4000 պիտակ փոխանցվել է «Մանկան» ՍՊԸ-ին՝ մանկական փափուկ խաղալիքներին փակցնելու համար:

Բացի այս, թվով 2500 օրինակ նույնաբովանդակ էջանշաններ են տպագրվել, որոնցից 500-ը տրամադրվել են ‹‹Բուկինիստ», ‹‹Նոյյան տապան»  և ‹‹Թումանյան գրատուն» գրախանութներին, իսկ 2000 օրինակը Մշակույթի նախարարության օժանդակությամբ տրամադրվել է ՀՀ տարածքում գործող մանկական գրադարաններին:

Նույն նախաձեռնությունների շրջանակներում պատվիրվել են թվով 1000 հատ արևապաշտպան բանդանաներ՝ ՀՀ տարածքում գործող մանկատների մանկահասակ երեխաներին տրամադրելու նպատակով:

Տեղեկատվական պիտակներում և էջանշաններում ներառված տեղեկատվությունը, որը վերաբերում է օզոնային շերտի կարևորությանը, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարությանը և դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանն ու եղանակներին, մշակվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ: Նախաձեռնություններն իրականացվել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության օժանդակությամբ:



Վերադառնալ