ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈԻԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՄԱՆԿԱՆ» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ» Կլոր սեղան-քննարկում

ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԿՅԱՆՔ -ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ԵՎ ՊԱՍՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԷԿՈԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016
«ԱՆԳԱՄ ԱՅՍՊԻՍԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԵԼՈԴՐԱՄԱՏԻԿ ԿՈՂՄԸ»: ՕՍԿԱՐ ՈւԱՅԼԴ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ԲՆԱԿԱՆ ՄԻ ՎԱՀԱՆ Է, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ
ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԱՊԱԳԱՆ
ԱՅԺՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՕԶՈՆԱԱՆՎՏԱՆԳ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՄՂԻՉ ՆՅՈՒԹԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱԵՐՈԶՈԼՆԵՐՈՒՄ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՆՅՈՒԹ ԷԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՔՖԱ-ՆԵՐԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ. ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 

2019 թվականի մարտի 13-ին բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենքում (հասցե՝ Չարենցի 46) տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Հայաստանի սառնարանային ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի մասնագետներ կրթության նախարարությունից և մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնից (ՄԿՈՒԶԱԿ), կրթության և գիտության նախարարի 2018 թվականի դեկտեմբերի հրամանով ստեղծված չափորոշիչների մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ և Օզոնի ծրագրի փորձագետներ: Հանդիպումը կազմակերպվել է «Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում


Հանդիպմանը քննարկվել են օրակարգային երկու հարցեր.
1. 
«Սառնարանային տնտեսություն» մասնագիտության չափորոշիչների ուսումնասիրություն, նոր հնարավոր չափորոշիչների մշակում և դրանց սինթեզման գործընթաց, 
2. տարածաշրջանային վերապատրաստման կենտրոնի ստեղծման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այդ կենտրոնում դասավանդում իրականացնող մասնագետ թեկնածուների ներկայացում: 

Հանդիպման արդյունքում մասնակիցները արձանագրել են, որ նոր չափորոշիչների մշակումը և դրա հնարավոր սինթեզումը կիրառվող չափորոշիչների հետ հնարավոր արդյունավետ տարբերակն է՝ նկատի ունենալով ինչպես համաշխարհային, այնպես էլ ներհայաստանյան ոլորտային շուկամերում առկա միտումները, ինչպես նաև մասնագիտական կարողությունների ընդլայնման հրամայականը: Միաժամանակ ներկաներն իրենց վստահությունն են հայտնել և ողջունել Ա. Մկրտչյանի և Ա. Ասծատրյանի թեկնածությունները տարածաշրջանային վերապատրաստման կենտրոնում դասավանդման առումով:

  

ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«ՀԻԴՐՈՔԼՈՐՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ»
ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼ

2018 թվականի դեկտեմբերի 20-21-ին Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպված շահագրգիռ կողմերի 2018 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ(տես` մասնակիցների ցանկը)։ 


Հանդիպմանը մասնակցել է նաև բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ով իր ողջույնի խոսքում շեշտեց գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործընթացներում օզոնային շերտի պահպանության կարևորությունը և գոհունակությամբ արձանագրեց, որ Մոնրեալի արձանագրության շրջանակներում Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում և էական արդյունքներ ապահովում։

Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հակիրճ ներկայացրեց, տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ 2018 թվականին Երևանի և մարզերի 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լսարանները համալրվել են ժամանակակից համակարգչային և տպիչ սարքավորումներով, սառեցման և օդորակման տեխնիկայի մոնտաժման և սպասարկման համար սարքավորումների կոմպլեկտներով, ինչպես նաև մեքենաների օդորակիչների սպասարկման սարքավորումներով: Օզոնի ծրագրի համակարգողն ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվել է սառեցման և օդորակման տեխնիկայի 40 մասնագետի վերապատրաստում, որի արդյունքում նրանց անվճար տրամադրվել է օզոնաանվտանգ եղանակով սպասարկման արնհաժեշտ գործիքների կոմպլեկտներ: Բացի այդ, մշակվել է ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների փաթեթ։

 

 

 

 

 

 

 

 

Միջոցառման մասնակիցներն այցելեցին Ամբերդի օզոնաչափական կայան՝ ծանոթանալու տարածաշրջանում եզակի «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման կիրառման և մասնագիտական դիտարկումներից ստացված արդյունքների վերլուծական աշխատանքներին։

Հանդիպման արդյունքում մշակվել են մի շարք առաջարկություններ, որոնք կընդգրկվեն 2019 թվականի աշխատանքային ծրագրում:

 

ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2018 թվականի դեկտեմբերի 19-ին «Հայաթ փլեյս» հյուրանոցում տեղի է ունեցել «Հիդրոքլորֆտորածխածինների փոխարինում» ծրագրի 2-րդ փուլով նախատեսված սառեցման և օդորակման ոլորտի 40 մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստման դասընթացի նպատակն է եղել՝ ծանոթացնել մասնակիցներին ոլորտում կիրառվող լավագույն փորձին՝ հաշվի առնելով Մոնրեալի արձանագրության վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քայլերն ու շուկայում աստիճանաբար ավելի մեծ տեղ զբաղեցնող բնական սառնագենտով աշխատող տեխնոլոգիաների առանձնահատկությունները: 

 

 

 

 

 

 

 

 

Մասնագետների ընտրությունն իրականացվել է ազգային փորձագետի կողմից՝ հաշվի առնելով մասնագետների գործունեության աշխարհագրությունը և գործունեության ծավալները: Դասընթացը վարել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի էլեկտրոմեխանիկական սարքավորումների պատասխանատու ճարտարագետ Արթուր Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում դասընթացավարը մասնակիցներին ներկայացրել է սառնարանային և օդորակման տեխնիկայի սպասարկման լավագույն փորձը, բնական սառնագենտներով աշխատող սարքավորումների սպասարկման առանձնահատկությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը: Բացի այդ, ներկայացվել են նաև օդորակիչների սպասարկման տարեկան և ամսական զննման ստուգաթերթեր, որոնք կարող են կիրառվել գործունեության ընթացքում` աշխատանքային արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով: Դասընթացի երկրորդ կեսին մասնակիցներին ցուցադրվել է սարքավորումների սպասարկման ժամանակակից գործիքներ, որոնց շնորհիվ մասնագետները կկարողանան սարքավորումների սպասարկման ընթացքում կանխել սառնագենտների արտահոսքը մթնոլորտ:


 

 

 

 

 

 

 

Դասընթացի ավարտին վերապատրաստված մասնագետներին տրամադրվել են օզոնաանվտանգ եղանակով սպասարկման արնհաժեշտ գործիքների կոմպլեկտներ՝ «Գույքի անհատույց օգտագործման և նվիրատվության մասին» պայմանագրային հիմունքներով: Պայմանագրով նախատեսվում է եռամսյակային հաշվետվությունների ներկայացում՝ բաշխված գործիքների միջոցով արտազատված, վերաշրջանառված և (կամ) վերամշակված սառնագետների քանակությունների վերաբերյալ:

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ/ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը պատրաստել է սույն ձեռնարկը օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի գործածությամբ զբաղվող տնտեսավարողների և անհատների համար:

Ձեռնարկը վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված որոշակի օրենսդրական փոփոխություններին: Այդ փոփոխությունները դեռևս ընթացքում են, ուստի այս ձեռնարկը հանդիսանում է նախնական փաստաթուղթ:

Ձեռնարկի առաջին բաժնում ներկայացված են օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկերը, որոնց ներմուծումն ու արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արգելված է:

Երկրորդ բաժնում ներկայացված են այն օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկերը, որոնց ներմուծումն ու արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է:

Երրորդ բաժնում ներկայացված են անհատական չափաքանակ և հետո միայն ներմուծման մեկանգամյա լիցենզիայի, անհատական չափաքանակ ստանալու ժամկետների, հայտի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ձևերի մասին տեղեկությունները:

Չորրորդ բաժնում տեղեկատվությունը վերաբերում է օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման մեկանգամյա լիցենզիա ձեռք բերելուն, որը հանարավոր է միայն անհատական չափաքանակի առկայության պարագայում, ինչը կարելի է ստանալ՝ դիմելով ՀՀ բնապահպանության նախարարություն:

Ձեռնարկը կարող եք ընթերցել PDF և EPUB ձևաչափերով:

EPUB տարբերակն ընթերցելու համար անհրաժեշտության դեպքում կարող եք ներբեռնել 
IceCream Ebook Reader  
հավելվածը: 

 Ուշադրություն: http://armozone.am/  Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այլն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նաև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգատգործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական իրավատերերին: Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույլտվության օգտագործել կայքում ներկայացված նյութերը:





ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ26.10.2018 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ 2018 թվականի...
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ16.09.2018 ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ...
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱԴԱՄՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ19.09.2018 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱԴԱՄՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ...